Գլխավոր Ավելին

Համալսարանական մասնագետը Հայաստանը ներկայացրել է Սեռական բժշկության 27-րդ համաշխարհային հանդիպմանը։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոլոգ, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ Սաթենիկ Սահակյանը Հայաստանը ներկայացրել է Պորտուգալիայի Պորտո քաղաքում անցկացված Սեռական բժշկության 27-րդ համաշխարհային հանդիպմանը։

Այն նաև Բժշկական սեքսոլոգիայի եվրոպական (ESSM) և Միջազգային (ISSM) միությունների համագումարն էր, որին մասնակցել է ավելի քան 1200 մասնագետ աշխարհի տարբեր երկրներից։

Գիտաժողովի ընթացքում ներկայացվել է ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի կողմից կատարված աշխատանքի համառոտագիրը՝ «Լուռ ցավ. Վագինիզմը հայ կանանց մշակութային առանձնահատկությունների տեսանկյունից»։

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետների մասնակցությամբ և սեռական առողջության ոլորտի վերջին ձեռքբերումները ներկայացնող հագեցած գիտական ծրագրի շնորհիվ հանդիպումը դարձել է հետաքրքիր և արժեքավոր՝ ստեղծելով հարթակ փորձի փոխանակման, նոր գիտելիքի ձեռքբերման և իմաստալից քննարկումների համար։

×
facebook sharing button facebook